Պեկին. Լևոն Արոնյանը՝ ոսկե մեդալակիր


13:44 , 16 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց Համաշխարհային մտավոր խաղերի շախմատի կայծակնային խաղի մրցաշարը:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հաղթանակով եզրափակեց մրցաշարն ու դարձավ ոսկե մեդալակիր: 

Արոնյանը 30-րդ տուրում 30-րդ քայլում միավորը կիսեց Շահրիյար Մամեդյարովի հետ ու վաստակած միավորների թիվը հասցրեց 19-ի:

Երկրորդ տեղը գրավեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը (18.5 միավոր), իսկ առաջին եռյակը եզրափակեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրեյվը (18 միավոր):