12:54 , 16 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի կառավարությունը տարածել է հայտարարություն՝ կապված Եվրամիության հատկացրած 27 մլն եվրո ֆինանսական օգնության հետ՝ հայտնում է Trend.az գործակալությունը:
Օգնության հատկացման մասին դեկտեմբերի 12-ին հայտնել էր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նախաձեռնությունը, որի շրջանակում հատկացվելու է օգնությունը, նախատեսում է ֆինանսական օժանդակություն ԵՄ այն գործընկեր երկրներին, որոնք հասել են կարևոր առաջընթացի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Ինչպես նշվում է Վրաստանի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, նախագծի հիմնական նպատակն է երկրի կառավարությանը աջակցել՝ հաղթահարելու համար աղքատությունը ու բարելավելու համար երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
Եվրամիության հատկացրած գումարները կծախսվեն պրոֆեսիոնալ կրթության և աշխատանքի տեղավորման ոլորտներում: