Ֆեյսբուքն այլևս զուրկ է ճշմարտությունից, ինչպես առաջ


11:00 , 16 դեկտեմբեր, 2013

Այսօր Ֆեյսբուքն արդեն դարձել է հիմարների համար իրենց անմիտ ու վնասակար մտքերը տարածելու, իրենց ցույց տալու, իրենք իրենցով հպարտանալու միջոց: Մնում է զարմանալ, որ երբ մի հոգեկան հիվանդ իր փտած ուղեղի ժանգն է տեղադրում ֆեյսբուքում, ով գիտի` ի՞նչ նպատակով կամ ո՞ւմ պատվերն է կատարում, ինչպես են հայտնվում մի քանի նման հիվանդներ, ու իրենց իմաստունի տեղ դրած, քննարկում մի բան, որը պարզապես անհեթեթություն է... Թեև չեմ բացառում, որ գրանցվում են տարբեր անուններով և հետաքրքրության պատրանք ստեղծելու նպատակով սեփական անմիտ կարծիքները զետեղում այդ անուններով... Այսօր արդեն հաստատապես կարելի է ասել, որ ՖԲ-ն այլևս զուրկ է ճշմարտությունից, ինչպես առաջ... Այն ևս նվաճեցին ամբոխավար ու կարիերիստ ջահելները, որոնց հետ մեծ հույսեր են կապում հուսահատված ամբոխները...