Չարենցավանի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել


10:39 , 16 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ծառայողներ և գազի վթարային ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ Ա. Ե. պատկանող բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ