Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը բարկացրել են իրենց հարևաններին


09:59 , 16 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը բարկացրել են իրենց հարևաններին այն գույնով, որն ընտրել են Սանդրինհեմի իրենց տան տանիքը ներկելու համար: 

Պարզվում է՝ թագավորական ընտանիքի հարևանությամբ բնակվելն այնքան էլ հաճելի չէ: Ինչպես նշում են անանուն աղբյուրները՝ հարևաններին թագավորական զույգի տան տանիքի համար ընտրված գույնը բարկացրել է, քանի որ դա նրանց չափազանց վառ է թվացել: Նրանց կարծիքով՝ դա տանը վուլգար տեսք է հաղորդում: 

«1881 թ. կառուցված շենքը նոր տանիքով տարօրինակ տեսք ունի»,- Mail on Sunday-ն մեջբերում է թագավորական ընտանիքի հարևաններից մեկի խոսքերը:

Հայտնի չէ՝ արդյոք Քեյթին և Ուլյամին հետաքրքրո՞ւմ են հարևանների կարծիքները, և կփոխե՞ն նրանք արդյոք տանիքի գույնը, թե ոչ: Հիշեցնենք, որ Էմբեր Հոլ նստավայրը գտնվում է Սանդրիհեմյան պալատի մոտ, որտեղ թագուհին անցկացնում է Ծննդյան տոները: Բոլորովին վերջերս ավարտվել է Քենսինգտոնյան պալատի վերանորոգումը, որը Քեյթը հարդարել է Zara-ի ապրանքներով: Բարեբախտաբար, ամրոցն արտաքին փոփոխություններ չի կրել: