18:03 , 16 դեկտեմբեր, 2013Էլի անզոր եմ,էլի հոշոտված,
Էլի անիմաստ ելքեր եմ փնտրում,
Իսկ ի՞նչ է հուշում սիրտս այս անգամ,
Էլի վերլուծել չեմ կարողանում:
Դուք բառերից հոգնել եք արդեն,
Ես բառերի տարափ եմ ուզում,
Ինձ լռությունն է կարծես պաշարել,
Ես լռությունից փախչել եմ ուզում: