08:47 , 16 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից 6 տարեկան երեխան օգնություն է խնդրում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2007 թ. ծնված Է. Հ. բնակարանում գտնվում էր միայնակ և վախենալով՝ դուրս է եկել պատշգամբ մայրիկին կանչելու:
Հրշեջ-փրկարարները մոտեցել են երեխային և պատշգամբից ուղեկցել բնակարան, սպասելով մայրիկի՝ 1982 թ. ծնված Ք. Բ. վերադարձին: