Շոտլանդացի գիտնականները պատրաստել են «Մարգարիտա» օգտակար պիցցան


08:08 , 16 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Շոտլանդացի գիտնականները նախապատրաստել են, այսպես ասած, «Մարգարիտա» օգտակար պիցցան, որի կալորիականությունը 600 կալորիա է: Դրա մեջ բոլոր սննդարար նյութերը թույլատրելիի սահմանում են` 473 մ/գ աղ և ճարպերի նվազագույն քանակություն: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:

Այն պատրաստելու համար մասնագետները միայն բնական բաղադրիչ տարրեր են օգտագործել` ցորենի ալյուր, թթխմոր, աղ, ծովային ջրիմուռներ, կարմիր բուլղարական պղպեղ, չերի լոլիկներ, սխտորի փոշի և «Մոցարելա» պանիր: 

Փորձագետները 49 չափահաս մարդկանց և 6 երեխաների խնդրել են գնահատել այն: Չափահասների 77, իսկ երեխաների 81 տոկոսը խոստովանել են, որ այն ավելի համեղ էր, քան ավանդական «Մարգարիտան»: Չափահասները նույնիսկ ասել են, որ նման պիցցայի համար պատրաստ են 50 փենս ավել վճարել: