Քարացավ այս վանքի լուսաղոթք պատերին
Դարերի աղերսն է` մոմատունկ մատուցվել,
Հուսամեռ, ճարահատ, արմատով` հայորդի.
Հավատով եկել են, հավատով հեռացել:
Անհողդողդ, լուսավոր, ոգեղեն, անձնվեր,
Ազգը իմ` քո խաչին զորավոր` նվիրված,
Քո սիրուն անհաղորդ, լոկ լքյալ մնացել,
Հավատի եզերքում, բարեգութ Աստված:
Աղոթքի մի ծայրում վեղարով, անվեղար,
Սրտեր են բաբախում, բոցավառ, լուսաբաղձ,
Մյուս ծայրում մի անգամ առիթ տուր իմ ազգին
Ինքն իրեն գտնելու, վերքերից ազատված:
15.12.13