Հրապարակվել է ամենաօգտակար սննդամթերքների ցանկը


15:23 , 15 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Յուրաքանչյուր մարդու սննդակարգում պետք է ներառված լինեն ուղեղի աշխատանքը և մտավոր ակտիվությունը խթանող սննդամթերքներ: Հենց դրանց ցուցակն էլ կազմել են գիտնականները՝ գրում է РБК-ն:
Եվ այսպես, առաջին տեղում օմեգա-3 թթվով հարուստ ճարպոտ ձուկն է, որը հարկավոր է ուտել շաբաթական 1-2 անգամ: 

Դրան հետևում են կաթնամթերքները՝ ներառյալ կաթը, որը բարելավում է բջիջների փոխանակությունը. այս ամենը դրական ազդեցություն է ունենում մարդու մտավոր կարողությունների վրա: 

Դրանց հաջորդում են ֆոլաթթվով և B վիտամինով հարուստ հատիկավորները, որոնք լավացնում են հիշողությունը: 

Ցուցակում ներառված է նաև լոլիկը: Այն վնասազերծում է ազատ ռադիկալները, որոնք վնասում են ուղեղի բջիջները: Նշված են նաև մասուրի, հապալասի, կաղամբի, բազուկի դրական հատկությունները: