«Հայաստանի Ձայնը 2» նախագիծը լքեց առաջին մասնակիցը


23:11 , 14 դեկտեմբեր, 2013

Միքայել Պողոսյանի թիմից «Հայաստանի Ձայնը 2» նախագիծը լքում է Չինար Իսոյանը: Հանդիսատեսն ընտրեց Արևիկին, իսկ Միքայել Պողոսյանը՝ Սյուզաննային: Կարծում եմ, որ ոչ մեկի լեզուն չի պտտվի ասել, որ որոշումն արդար չէր, որովհետև, օբյեկտիվորենայսօր ամենաթույլ կատարումը Չինարինն էր: Նշեմ նաև, որ այս ռուսահայ աղջիկը շատ արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը: