Արտասահմանցի գիտնականները փորձեր են անում, իսկ հայաստանցիներն արդեն հաստատել են տելեպատիայի գոյությունը


23:47 , 14 դեկտեմբեր, 2013

Արտասահմանում գիտնականները բազմաթիվ փորձեր են կատարում ստուգելու համար տելեպատիայի գոյությունը առանց իմանալու, որ այն արդեն հաստատվել է Հայաստանում: Եթե ոչ տելեպատիկ, ապա ինչ տարբերակով է ստացվել այնպես, որ ՄԻՊ-ի՝ դատավորների կաշառակեր լինելու վերաբերյալ զեկույցը, որն ուղարկվել էր դատավորներին, վերջիններիս կողմից մեկ մարդու նման վերադարձվել է ՄԻՊ-ին՝ դրան կցված Դատավորների միության դատապարտող հայտարարությունը (Առավոտ): Կարծում եմ, որ սրանից ավելի լավ փաստարկ հազիվ թե հնարավոր լինի գտնել, իսկ գիտնականներին կմնա ընդամենը արձանագրել իրողությունը որևէ հեղինակավոր գիտական ամսագրում: