22:41 , 14 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Վերջին տարիներին Հայաստանում, ավելացել է այլազգի ուսանողների թիվը: Tert.am-ը զրուցեց հնդիկ ուսանողներից մի քանիսի հետ՝ պարզելու, թե ինչ կարծիքի են Հայաստանի ու հայերի մասին։
Մեր առաջին զրուցակից Ֆադիլը, ով երկու տարի է՝ ապրում է Հայաստանում, նախընտրել է սովորել այստեղ` մատչելի լինելու պատճառով: Նա սիրում է հայերին ու կարծում, որ մենք բարի ազգ ենք. միակ հանգամանքը, որին չի հարմարվում Հայաստանում, ձմեռն է` ձնառատ ու ցուրտ:
Ուսանողուհիներ Սաֆան և Քայելին արդեն երկու հայ ընկերներ ունեն:
«Նրանց հետ շփվում ենք անգլերենով, մեկ-մեկ էլ՝ հայերենով: Սովորել եմ «բա´րև, ո՞նց եք, ինչպե՞ս եք» ասել: Հաճախ միացնում եմ հեռուստացույցը, դիտում հումորային հաղորդումներ, բայց չեմ հասկանում կատակները: Սիրում եմ Հայաստանը, բայց կլիման` ոչ: Այստեղ ապրելն ավելի դժվար է, ամեն ինքը թանկ է: Չեմ սիրում նաև՝ հայկական սնունդը,միայն լավաշ ու շաուրմա»,–ասաց Սաֆան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ