Կայացավ «Դար 21»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը. ովքե՞ր են լավագույնները


22:19 , 14 դեկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ «Դար 21» հեռուստաընկերությունը պարտաճանաչ կերպով կազմակերպում է մրցանակաբաշխություն՝ տարբեր անվանակարգերում ընտրելով  տարվա լավագույններին: Իսկ լավագույններին ընտրում են հենց իրենք՝ երգիչներն ու  հաղորդավարները:

 

Հայտնիները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել մրցանակաբաշխությանը և ամենայն լրջությամբ ներկայացել էին մրցանակաբաշխություն-համերգին:

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում իրենց ելույթներով ներակայացան Էմմին, Արամ MP3-ին, Վաչե Ամարյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը, Գրիգոր Կյոկչյանը և այլք: Իսկ ահա համերգից հետո հայտարարվեցին անվանակարգերում հաղթած երգիչ-երգչուհիների անունները:

«Տարվա լավագույն երգիչ» Էրիկը սիրով պատասխանեց esem.am-ի հարցերին և հուզմունքով նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ ստանում է մրցանակ այս անվանակարգում` տվյալ մրցանակաբաշխության շրջանակներում և ուրախ է, որ իր գործընկերները քվեարկել են հենց իր օգտին: Իսկ Էրիկը իր ձայնը տվել էր Արսեն Սաֆարյանին:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ստացավ «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակը. անձամբ ինքը քվեարկել էր Հռիփսիմե Հակոբյանի օգտին: Երգչուհին նշեց, որ համաձայն է բոլոր անվանակարգերի արդյունքների հետ. Չէ՞որ այստեղ հավաքվել են միմյանց սիրող և հարգող մարդիկ, և ինքը յուրքանչյուրի համար էլ ուրախ է:

Իսկ ահա «Տարվա արտիստ» անվանակարգը տարբերվում էր նրանով, որ քվեարկողը հեռուստադիողն էր: Օնլայն քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Ջուսը, ով esem.am-ի միջոցով շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին` ջուսիկներին և ասաց, որ 2014-ին նրանց համար նվեր ունի` նոր տեսահոլովակ, որի երգը էլեկտրիկ էթնիկ ոճի է և կոչվում է «Passion»:

Esem.am-ը խոսեց նաև երկու մրցանակի արժանացած «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդի հետ, ով նշեց, որ հատկապես ուրախ է, որ հենց իրենք են ստացել «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգի մրցանակը, քանզի ինքը ևս իր լուման ունի «Երևան» տեսահոլովակի ստեղծման և գաղափարի մեջ:

Անդրադառնալով մրցանակաբաշխությանը ներկայացած հայտնիների արտաքին տեսքին՝ դիզայներ Արմեն Գալյանը նշեց, որ վերջին տարիներին հայտնիներն ավելի լուրջ են վերաբերում նման միջոցառումներին և ներկայանում են պատշաճ ու նորաձև տեսքով: Գալյանը առանձնացրեց հատկապես Իվետա Մուկուչյանի look-ը՝ որպես ամենաոճային և նշեց, որ լավ է, երբ ոչ մեկ չունի այնպիսի կերպարային թերություններ, որոնք աչքի են զառնում:

 Մրցանակաբաշխությունից հետո ներկա գտնվող հյուրերը մասնակցեցին նաև afterparty-ին:

Ձեզ ենք ներկայացնում անվանակարգերում հաղթած անունները:

1. «Տարվա լավագույն համագործակցություն»` Արմո և Գևորգ Մարտիրոսյան

2. «Տարվա կատարում»` Սիրուշո. «ՊռեԳոմեշ»

3. «Տարվա խումբ»` «Ռեինկարնացիա»

4. «Տարվա արտիստ»` Ջուս

5. «Տարվա հիթ»` Սիրուշո. «ՊռեԳոմեշ»

6. «Տարվա լավագույն երգիչ»` Էրիկ

7. «Տարվա լավագույն երգչուհի»` Քրիստինե Պեպելյան

8. «Տարվա լավագույն տեսահոլովակ»` «Ռեինկառնացիա». «Երևան», ռեժիսոր ` Արտյոմ Հովակիմյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ