ԱՄՆ-ում կառուցվել է աշխարհում ամենամեծ կարկանդակից տնակը


21:01 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Տեխաս նահանգի Բրայան քաղաքի բնակիչ Բիլ Հոլթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծ կարկանդակից տնակի ստեղծող: Նրա կառուցած տնակում կարող է ապրել փոքր ընտանիք. տունը 14х20-ի վրա է, իսկ ամենաբարձր կետը 6 մ է: 

Բիլին աջակցել են քաղաքի շատ բնակիչներ և օգնել են՝ ով ինչով կարող է: Նախնական հաշվարկներով՝ տան աղյուսի և գլազուրի վրա ծախսվել է 3266 կգ ալյուր, 7200 հատ ձու, 816 կգ կարագ և 22304 սառցեշաքար: