Կիևում երկու մայդանների մասնակիցները միմյանց հետ շփվում են ոստիկանական մեքենաների հետևից


20:31 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կիևում երկու ակցիաների՝ Եվրամայդանի և Հակամայդանի մասնակիցներին չեն թույլատրում շփվել միմյանց հետ: Երկու մայդանների միջև կանգնած են ոստիկանական երեք ավտոշարասյուներ: 

ՆԳ նախարարության աշխատակիցների մեծամասնությունը մեքենաների մեջ են: Նրանք քաղաքական ցույցերի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ իրենց հակառակորդներին: Մարդիկ փորձում են իրար հետ խոսել ոստիկանական մեքենաների հետևից: