Բելգիայում բազմացել են կանեփի անօրինական պլանտացիաները


18:10 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բելգիայում լայն տարածում է ստացել կանեփի անօրինական աճեցումը, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները: 

2003-ին Բելգիայում հայտնաբերվել էր 35 պլանտացիա, 2012-ին գրանցվել է ավելի քան 1,1 հազար, ինչը նշանակում է ավելացում ավելի քան 3000%-ով: 

Թեև թմրամիջոցային այդ մշակաբույսի պլանտացիաների մեծ մասը նախկինի պես տեղակայված են Ֆլանդրիայում, դրան վերջին տարիներին միացել են Վալոնիան և Բրյուսելի շրջանը: