«Հոֆենհայմ»-«Բորուսսիա». Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է


17:52 , 14 դեկտեմբեր, 2013

Allsport.am-ը գրում է.

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում մրցաշարային երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընակվելու է 11-րդ տեղում գտնվող «Հոֆենհայմին»:

Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:30-ին, Յուրգեն Կլոպն արդեն հրապարակել է իր թիմի կազմը:

«Բորուսսիա» - Լանգերակ, Պիշչեկ, Ֆրիդրիխ, Սարր, Դուրմ - Շահին, Կել -Բլաշչիկովսկի, Ռոյս, Օբամեյանգ - Լևանդովսկի:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի պահեստայինների նսատարանից: