Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը «բարոյական» սխրանք է գործել...


17:53 , 14 դեկտեմբեր, 2013

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրինությունը «բարոյական» սխրանք է գործել... Պատանի ասմունքողների ամենամյա մրցանակաբաշխություն-մրցույթն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին... Թանգարանի տնօրինության խնդրանքով ես 58 օրինակ իմ հեղինակած «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գրքից նվիրաբերեցի թանգարանին՝ հաղթողներին որպես նվեր հանձնելու համար... Եվ անհամբերությամբ սպասում էի, թե տնօրեն՝ ինձ համար բարեկամ համարվող Լիլիթ Հակոբյանը ե՞րբ է հրավիրելու, որպեսզի, իր խոստման համաձայն, գրքերը հանձնեմ հաղթողներին... Հենց նոր կարդացի ու լուսանկարներ տեսա, որ տեղի է ունեցել արարողությունը, հաղթողներին են տրվել գրքերը... 
Երևի տիկին տնօրենը մտածել է, որ օրվան հարիր շքեղ կոստյում չունեմ կամ էլ պաշտոնյա չեմ... Դե, անպաշտոն մարդուց ի՞նչ օգուտ...