17:22 , 14 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր Ձմեռ պապերի բողոքի երթը՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի:
Երթին մասնակցել են 25-ից ավել Ձմեռ պապեր: Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ Լապլանդիայից Ձմեռ պապեր են եկել, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ ընդդեմ պարտադիր բաղադրիչի:
Ձմեռ պապերը քայլարշավով շարժվել են Երևանի փողոցներով և մարդկանց թռուցիկներ են բաժանել, որոնց միջոցով մարդկանց իրազեկել են, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:
Ակտիվիստները թռուցիկների հետ միասին, քաղաքացիներին են բաժանել նաև կոնֆետներ: