Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է օրինականացնել միասեռ ամուսնությունները


17:02 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարվել է օրինականացնել միասեռ ամուսնությունները: Այս մասին նա հայտարարել է Կիևում այսօր անցկացված՝ հաջակցություն իշխանությունների ցույցի ժամանակ՝ տեղեկացնում է Interfax-ը: 

Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռևս պատրաստ չէ դրան, բացի այդ՝ դեմ է նաև եկեղեցին: 

Ինչպես նշել է Ազարովը, միասեռ ամուսնությունների օրինականացումը ու միասեռականների իրավունքները հավասարեցնող մյուս օրենքների ընդունումը եղել է շենգենյան գոտում առանց այցագրի ռեժիմի սահմանման ԵՄ պահանջներից մեկը՝ հայտնում է RIA Novosti-ն: