16:32 , 14 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մոսկվայի Պրենսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է Ռեզո Բուխնիկաշվիլին: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ ձերբակալվածը «օրենքով գող» է՝ Պեցո մականունով:
Նա ձերբակալված այն 3 մարդկանց թվում է, ովքեր դիմադրություն էին ցույց տվել ոստիկաններին Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակարանում: Այս մասին RBK-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Կոմսոմոլսկի պողոտայի թիվ 25 տուն ահազանգով ժամանել էին ոստիկաններ: Նրանք դռան զանգը տալուց անմիջապես հետո ենթարկվել էին հրաձգության: Արդյունքում՝ վնասվածքներ էին ստացել 2 հարձակվողվեր, 1-ը սպանվել էր: Ոստիկանությունը ձերբակալել էր 3 հարձակվողներին:
Երկու ոստիկան վնասվածք էր ստացել: