16:25 , 14 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի է դարձել, որ երիտասարդ Սառա Քոնորին նոր «Տերմինատորում» կմարմնավորի դերասանուհի Էմիլյա Քլարկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը: Այս մասին հայտնում է filmpro.ru-ն:
Քլարկը կարողացավ իր հետևում թողնել մյուս հավակնորդներին՝ Բրի Լարսոնին ու Մարգո Ռոբբիին:
Ֆիլմի նկարահանումներով կզբաղվի Ալան Թեյլորը, որը հայտնի դերասանուհու հետ աշխատել է հայտնի սերիալում:
Տեղեկությունները, թե սկսվել են Սառա Քոնորի դերակատարուհու որոնումները, մամուլում շրջանառվեցին նոյեմբերի սկզբին: