«Արսենալ»-ի դեմ խաղը «Սիթի»-ի համար կյանքի և մահվան հարց է. Ֆերնանդինյո


14:54 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն նշել է հաղթանակի կարևոր նշանակությունը:

«Կարծում եմ` վերջին ամսվա ընթացքում մեր թիմը վստահություն է ձեռք բերում: Ոչ ոք չէր սպասում, որ մենք Մյունխենում առավելության կհասնենք «Բավարիա»-ի նկատմամբ: 

«Արսենալ»-ի դեմ առաջիկա խաղը մեզ համար կյանքի և մահվան խնդիր է: Ցանկանում ենք հաղթել` բարձունքների հասնելու նպատակով»,- Bild-ը մեջբերում է Ֆերնանդինյոյի խոսքերը: