Ֆուտբոլում երաշխիքներ չկան. Մարտինո


13:55 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարծիք է հայտնել կատալոնական ակումբում իր ապագայի մասին: Արգենտինացի մասնագետը նշել է, որ հուսով է մնալ իր պաշտոնում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Ապագայի վերաբերյալ ասեմ, որ հուսով եմ` մինչև հունիս այստեղ կլինեմ: Այնուհետև կտեսնենք: Որևէ մարզիչ աշխարհում, այդ թվում նաև ես, երաշխավորված չէ, որ կշարունակի աշխատել իր պաշտոնում: Ֆուտբոլում, ընդհանրապես, երաշխիքներ չկան»,- ասել է Մարտինոն: 

Բացի այդ, Մարտինոն նշել է, որ հունվարին ակումբը նոր ձեռքբերումներ չի ունենա: