Լավրով. ԱՄՆ-ում բժշկական ապահովագրությունը կեղծած ռուս դիվանագետները կպատժվեն


12:21 , 14 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից բժշկական ապահովագրության մեքենայության մեջ մեղադրվող ռուս դիվանագետները պատժվելու են: Այս մասին գրում է Ինտեֆաքսը:

Լավրովի խոսքով, դիվանագետները կարգապահապան պատժի են ենթարկվելու: Ռուս դիվանագետները կեղծ թվեր են ներկայացրել, որպեսզի արտոնություններ ստանան:

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ ամերիկյան կողմը գործին հետևել է 2004 թվականի սկսած:

Ռուս 25 դիվանագետների, ինչպես նաև նրանցից 24-ի կանանց մեղադրանք է ներկայացվել դեկտեմբերի 5-ին: Հետաքննության տվյալներով, ռուսները կեղծիքով արտոնություններ են ստացել Medicaid բժշկական ապահովագրության գծով:

Ամերիկյան կողմը ռուս դիվանագետների հասցրած վնասը գնահատում է 500 հազար դոլար: