11:38 , 14 դեկտեմբեր, 2013
Երևանից դեպի Սևան տանող ավտոճանապարհը` Հայաստանի միջպետական ճանապարհն է և դրսից ավտոմեքենայով Հայաստան մտնող մարդիկ հիմնականում այս ճանապարհով են գալիս Երևան` էլ չեմ խոսում այն մասին, որ այս ճանապարհը Հայաստանի ձմեռային հանգստավայրեր տանող ճանապարհն է` դեպի Ծաղկաձոր, Դիլիջան: Ցանկալի կլիներ, որ այն գոնե անցանելի լիներ:
Կոչ եմ անում պատասխանատուներին` մի փոքր ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց աշխատանքին կամ իրենց շատ սիրելի աթոռները զիջեն ավելի պատասխանատու մարդկանց, քանի որ իրենց անպատասխանատու աշխատանքի պատճառով բազմաթիվ մարդկանց ճակատագրեր են որոշվում: