Պետության ներկայացուցիչը դեռևս չի հասել Գերմանիա, իսկ Լևոն Խեչոյանի վիճակն օրհասական է


11:56 , 15 դեկտեմբեր, 2013

Newsbook.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, մեծ գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է, և նրան Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ։

Մշակույթի նախարարության հասարակայնության կապերի պատասխանատու Ալլա Սերոբյանը NewsBook–ի հետ զրույցում ասաց, որ նախարարը տեղյակ է խնդրին, և այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում։

Ալլա Սերոբյանն այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում նախարարության կողմից, քանի որ ինքը միայն գիտի այն, որ նախարարությունը զբաղվում է այդ հարցով։

Մեր հարցը, թե նախարարությունը որևէ պատասխանատուի գործուղե՞լ է Գերմանիա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, ունեցավ բացասական պատասխան։