«Բարսելոնա»-ն չուներ հաղթողի հոգեբանություն. Ռոնալդինյոն փոխեց ամեն ինչ. Գվարդիոլա


22:32 , 13 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ներկայումս մարզում է Մյունխենի «Բավարիա»-ն, իր կարծիքն է հայտնել բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի` կատալոնական ակումբի խաղում ներդրման մասին:

«Ռոնալդինյոն եկավ «Բարսելոնա», երբ ակումբը բավականին տխուր պահեր էր ապրում: Թիմը չուներ հաղթողի հոգեբանություն: Ռոնալդինյոն փոխեց ամեն ինչ: 

Բրազիլացին ֆանտաստիկ հմտություններ ու ու բնավորություն ուներ: Նա փոխեց ակումբը, վերականգնեց խաղացողների վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ցույց տվեց բնավորություն և մեզ հասցրեց հաջողությունների:

Երբ նա լքեց «Բարսելոնա»-ն, պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բոլոր կողմերի համաձայնությամբ` գործակալի, ֆուտբոլիստի ու ակումբի: Հետո Ռոնալդինյոն շատ լավ խաղաց «Միլան»-ում»,- ասել է իսպանացի մասնագետը: