Ծիծաղը կարող է սպանել. գիտնականներ


22:14 , 13 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նոր հետազոտությունը հերքում է այն կարծիքը, որ ծիծաղը երկարացնում է կյանքը: Ինչպես պարզել են գիտնականները՝ ծիծաղը կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև կյանքի համար վտանգ սպառնալ: 

Չնայած համընդհանուր ընդունված փաստերին՝ որոշ մարդկանց համար այն կարող է ավելի վտանգավոր լինել, քան կարելի էր պատկերացնել: Ինչպես պարզվել է՝ մարդիկ ծիծաղից էլ են մահանում: Մի կին, օրինակ, ծիծաղելիս մահացել է: Մահվան պատճառ է հանդիսացել սրտի անսպասելի կաթվածը:

Գիտնականները նշում են, որ ծիծաղելիս կարող է վնասվել ոչ միայն սիրտը, այլև՝ կերակրափողը: 

Mail Online-ի տվյալներով՝ այդ փաստերը վկայում են այն մասին, որ ծիծաղը ոչ միայն վնասակար է, այլև՝ վտանգավոր: Գիտնականները նաև դրա օգտակար ազդեցությունն են հայտնաբերել: