Անհասկանալի է Լևոն Խեչոյանի վերաբերյալ ՀՀ Գրողների միության լռությունը


18:43 , 13 դեկտեմբեր, 2013

        Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ամբողջ համացանցը, բառիս բուն իմաստով, տառապում է արձակագիր Լևոն Խեչոյանի ճակատագրով…
Լևոն Խեչոյանը Գերմանիայում կյանքի ու մահվան սահմանագծին է…
Սակայն անհասկանալի է ՀՀ Գրողների միության լռությունը: Պարոնայք գրողներ, եթե նման իրավիճակներում դուք մտավորականին վայել պահվածք չունեք, էլ ո՞ւմ է պետք ձեր այդ միությունը…Եթե միջոցներ եք ձեռնարկել կամ ձեռնարկում, ապա գոնե իրազեկեք հանրությանը:
Հիշեք գոնե, որ քրիստոնյա եք ու գրող. մտավորական չի նշանակում միայն համագումարներին իրար կոկորդ կռծել…