Ակցիա Փարիզում՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի


17:04 , 13 դեկտեմբեր, 2013

Ակցիա Փարիզում՝ ի պաշտպանություն Վարդան ՊետրոսյանիHayeli.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ Փարիզում երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ «Հայկական վերածնունդ» շարժման ակտիվիստներն ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի:

Ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանել ներկաներին և նամակ փոխանցել աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: