«Սպարտակ»-ը պաշտոնական առաջարկ է արել. թիրախում 21-ամյա հարձակվողն է


16:33 , 13 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակ»-ը բանակցություններ է սկսել Լա-Պլատայի «Խիմնասիա»-ի հետ՝ 21-ամյա հարձակվող Ֆրեդերիկո Ռասիչի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:

Մոսկովյան ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալ Պաբլո Սեիհասի հետ, ով հանդիպել է «Խիմնասիա»-ի ղեկավարության հետ ու քննարկել հավանական տեղափոխության հարցը:

«Սպարտակ»-ը պատրաստ է վճարել մոտ 1 մլն դոլար:

«Բանակցությունները հաջող են ընթացել: Հիմա մենք սպասում ենք ակումբի ղեկավարության պատասխանին: «Սպարտակ»-ն արդեն պաշտոնական առաջարկ է արել»,- հայտարարել է Սեիհասը: