Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիդթի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի համատեղ սելֆին (ինքնանկար) քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։

Դանիայի վարչապետը, սակայն, պաշտպանում է իրենց գործողությունը, ասելով, որ աշխարհի առաջնորդ եռյակն ուղղակի մի փոքր զվարճացել է և ընկերական միջավայրում արված նկարը համահունչ էր միջոցառման ոգուն։
«Այդ օրը բազմաթիվ նկարներ են արվել, ես ուղղակի մտածեցի այն մի քիչ զվարճալի կլինի։ Հնարավոր է, որ այն նաև ցույց է տալիս, որ երբ հանդիպում ենք երկրի և կառավարությունների ղեկավարներին, մենք էլ պարզապես մարդիկ ենք, ովքեր ուրախանում են»,-ասել է Դանիայի վարչապետը Danish Daily Berlinske-ին։
