15:48 , 13 դեկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6% ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը` նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց:
Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7% ով կամ 118.4 մլրդ դրամով` նախորդ տարվա 10.4%-ի կամ 66.5 մլրդ դրամի դիմաց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ