15:42 , 13 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սինթետիկ մարիխուանա պարունակող Spice ծխախոտային խառնուրդների կիրառման հետևանքով Կոլորադոյում մեկ ամսում 221 մարդ է թունավորվել: Այսպիսին են հատուկ հետաքննության տվյալները, որն անցկացվել է օգոստոսի կեսերից մինչ սեպտեմբերի կեսեր՝ հայտնում է Associated Press-ը:
Նահանգի իշխանությունների կողմից մանրակրկտորեն ուսումնասիրված 127 դեպքերի 64 տոկոսում տուժածները գանգատվել են զակերակային բարձր ճնշումից, 32 տոկոսի մոտ նկատվել է գերգրգռվածություն, 25 տոկոսի մոտ՝ գիտակցության մթագնում: Թունավորվածներից 10-ի դեպքում պահանջվել է բուժում վերակենդանացման բաժանմունքում:
Բարեբախտաբար, մահվան հանգեցնող լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել: