14:35 , 13 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Պարոնյանի անվան պետական-երաժշտական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը մեկնաբանել է «Ժողովուրդ» օրաթերում հրապարակված լուրը, ըստ որի թատրոնի` Լիլիթ անունով դերասանուհին գողություն է կատարել:
«Թատրոնում 220 աշխատող ունենք, Լիլիթ անունով աշխատող կլինի, բայց դերասանուհի չունենք»,- ասաց թատրոնի տնօրենը:
Նշենք, որ Պարոնյանի անվան թատրոնում աշխատող դերասանների անունները ներկայացված են թատրոնի պաշտոնական էջում:
Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը, որտեղ ասված է.
«Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1998 թ. ծնված Սերյոժա Թ.-ն և հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ մի կին և մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ