14:11 , 13 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վինձորի հանգուցյալ դուքսին ու նրա կնոջը՝ ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնին պատկանած թանկարժեք զարդերի հավաքածուն Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1 մլն դոլարը գերազանցող գումարով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Sothebys աճուրդի տունը նկատում է, որ այդ զույգն ու նրանց սիրո պատմությունը հիացմունք է առաջացնում: Զույգի սիրո պատմությունը Բրիտանիայում կարող էր սահմանադրական ճգնաժամ առաջացնել:
1936թ. Մեծ Բրիտանիայի արքա Էդուարդ 8-րդը հրաժարվեց գահից ու ամուսնացավ Ուոլլիս Սիմփսոնի հետ, քանի որ միապետը չի կարող ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ: