Երևան-Մոսկվա չվերթի օդանավի բախումը կանխած դիսպետչերը պարգևատրվել է


13:58 , 13 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում ավիադիսպետչեր Վալենտին Զմիևսկին պարգևատրվել է նոյեմբերի 6-ին Մոսկվայի երկնքում Boeing օդանավերի բախումը կանխելու համար, որոնցից մեկը ժամանում էր Երևանից, հայտնում է Life News-ը:

Ինքը` դիսպետչերը, ասել է, որ խոսքը վկայականի և դրամական պարգևի մասին է:

Նոյեմբերի 6-ին արտակարգ իրավիճակ էր արձանագրվել, երբ Երևան-Մոսկվա չվերթի օդանավն անհասկանալի պատճառներով շեղվել էր իր ուղուց և հայտնվել մեկ այլ Boeing-ի ճանապարհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ