Բնակարանի ներդաշնակության անբաժանելի մասն են կազմում գեղեցիկ ծաղիկները և դրանցից պատրաստված ծաղկեփնջերը: Սակայն այդ գեղեցկությունը պահպանելու համար պետք է հետևել որոշակի քայլերի, որոնք թույլ կտան պահպանել ծաղիկների թարմությունը:
Օրինակ խորհուրդ է տրվում կակաչները պահել քաղցրահամ (շաքարաջուր) ջրում: Բացի այդ ծաղիկները կպահպանեն իրենց թարմությունը, եթե մինչև ջրի մեջ դնելը՝ վերջիններիս փաթաթեք ջրով թրջված թղթի մեջ և որոշ ժամանակ դնեք սառնարանում:

Վարդերի թարմությունը պահպանելու համար նախընտրելի է ջրի մեջ ավելացնել կես հաբ ասպիրին, ինչպես նաև շեղակի կտրվածք անել ծաղկի ցողունի ներքևի հատվածում:
