13:31 , 13 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուի այցը Հայաստան, նրա հետ եկած անձնակազմն առավելապես քարոզչական բնույթ էր կրում, նպատակն էր` տպավորություն ստեղծել, որ Թուրքիան շարունակում է ձգտել Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ (թուրքագիտության ամբիոն) Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ թուրքագետի, այս տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները շարունակել են մնալ սառեցված վիճակում, Թուրքիան շարունակել է իր ապակառուցողական մոտեցումը, քաղաքականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ