Ռուս պատգամավորները լեզվի մասին օրինագծում բազմաթիվ սխալներ են արել


13:19 , 13 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները, ովքեր առաջարկել են ստիպել ներգաղթյալներին աշխատանքի ժամանակ ռուսերեն խոսել, բազմաթիվ սխալներ են արել օրինագծի տեքստում: Սխալնեով փաստաթուղթը հրապարակել է Էխո Մոսկվի ռադիոկայանի բլոգը:

244 բառանոց տեքստում հեղինակները 20 ոճական, շարահյուսական և կետադրական սխալ են թույլ տվել: Պատգամավորները հիմնականում սխալներ են արել հոլովների և դերբայական դարձվածների կիրառման ժամանակ:

«Պետական լեզվի մասին» օրենքում փոփոխություններն առաջարկել են պատգամավորներ Յան Զելինսկին և Ելենա Աֆանասևան:

Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խիստ քննադատության է ենթարկել իր կուսակիցներին անգրագիտության համար:  

Պատգամավորներն արդարացել են, թե շտապելուց սևագիր տարբերակն են ներկայացրել: