Այս տարին հանրահայտ Instagram հավելվածի համար բավական հաջող էր: Ավելացան մարդկանց նշելու, վիդեոներ վերբեռնելու և այլ հնարավորություններ: Սակայն սա ամենը չէ. Instagram-ը անոնսավորել է Direct ֆունկցիան, որը կթողարկվի արդեն այսօր:
Սա փաստացիորեն նամակագրության համակարգի առաջին փուլն է: Դուք մեկ ակնթարթում կարող եք ուղարկել ցանկացած նկար կամ վիդեո ձեր ընկերոջը կամ ընկերներին՝ առավելագույնը 15 հոգու: Այդ ուղարկված կենտենտը կտեսնեն միայն նշված մարդիկ:
Ինչու ոչ, միգուցե այս ամենին կհետևի բուն նամակագրության համակարգի ինտեգրումը Instagram-ում, իսկ այժմ կբավարարվենք նկարներով և վիդեոներով: