Արտասվում էր. Սառա Մոհամմադի Առդեհալի. թարգմ.` Էդիկ Պօղոսեան


16:33 , 13 դեկտեմբեր, 2013

Արտասվում էր. Սառա Մոհամմադի Առդեհալի. թարգմ.` Էդիկ ՊօղոսեանԱրտասվող մարդը
եկավ գիշերակեսին
երկրի բոլոր տղամարդիկ
աչքերում գլխահակ կանգնած
դողդողում էին

ձեռքս բռնել էր
թույլ չտալով
միացնել լույսը

մարմնեղ հսկան
արտասվեց միայն
և ցայգալույսից առաջ
ամոթխած ու հապճեպ
հեռացավ:

Սառա Մոհամմադի Առդեհալի