16:33 , 13 դեկտեմբեր, 2013
Արտասվող մարդը
եկավ գիշերակեսին
երկրի բոլոր տղամարդիկ
աչքերում գլխահակ կանգնած
դողդողում էին
ձեռքս բռնել էր
թույլ չտալով
միացնել լույսը
մարմնեղ հսկան
արտասվեց միայն
և ցայգալույսից առաջ
ամոթխած ու հապճեպ
հեռացավ:
Սառա Մոհամմադի Առդեհալի