Microsoft-ը մտադիր է Windows Phone և Windows RT ՕՀ-ները դարձնել անվճար


09:03 , 13 դեկտեմբեր, 2013

MicrosoftIttrend.am-ը գրում է.

Microsoft ընկերությունը ուսումնասիրում է Windows Phone և Windows RT օպերացիոն համակարգերը սմարթֆոն և պլանշետ օգտագործողների շրջանակում անվճար տարածելու հնարավոր տարբերակները: Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ հղելով իր լավատեղյակ անանուն աղբյուրներին:

Նրանց խոսքով, նման որոշում կարող է կայացնել Microsoft-ի գործադիր փոխնախագահ Տերի Մայերսոնը, ով պատասխանատու է շուկայում ընկերության ՕՀ-ի նախագծման և ռազմավարության համար:

Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Microsoft բանակցում է թայվանական HTC-ի հետ՝ Windows Phone-ը HTC Android-սմարթֆոններում որպես երկրորդ ՕՀ ներդնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ