Եվրոպական դատարանը հավասարեցրել է միասեռ ու ավանդական ամուսնությունները


03:49 , 13 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եվրամիության բարձրագույն դատական մարմինը որոշել է, որ միասեռական զույգերը պետք է նույնպիսի արտոնություններ ունենան, ինչպես ավանդական ընտանիքները: Դատարանի որոշումը վերաբերում է նաև այն երկրներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված չեն, գրում է lenta.ru-ն:

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, դատարանը որոշում է ընդունել ֆրանսիացի բանկային աշխատող Ֆրեդերիկ Հեի հայցի առիթով: Նրան մերժել էին դրամական բոնուսներ տալ, որոնք նախատեսված են բոլոր ընտանեկան զույգերի համար, երբ նա «համերաշխության մասին քաղաքացիական համաձայնագիր» է կնքել իր տղամարդ զուգընկերոջ հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ