19:58 , 12 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ առանձնազրույցը ջերմ և անկեղծ մթնոլորտում է ընթացել. տեղեկացնում է CNNTurk հեռուստաընկերությունը:
Նա հիշեցրել է, որ Երևան է ժամանել վերջին այցից չորս տարի անց, և ընդգծել է այցի կարևորությունը՝ նաև այդ կտրվածքով:
Թուրքիայի արտգործնախարարը նման հանդիպումներ ավելի հաճախ կազմակերպելու «մեսիջ» է հղել, սակայն չի նշել՝ արդյոք հետագա հանդիպումների համար համաձայնություն կայացվե՞լ է, թե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ