19:46 , 12 դեկտեմբեր, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Ռուսաստանցի Յուլիա Եֆիմովան Եվրոպայի ռեկորդ է սահմանել 25-մետրանոց լողավազաններում անցկացվող աշխարհամասի առաջնությունում, որը մեկնարկել է Դանիայում: Բրաս լողաոճով 50 մետր մրցատարածությունը նա անցավ 29,47 վայրկյանում: Այդպիսով, ռուս մարզուհին կես վայրկյանով գերազանցել է լիտվուհի Ռուտա Մեյլյույտիտեի նախկին նվաճումը: