Հետևելով տարբեր հարթակների քննարկումներին՝ կրկին համոզվեցի, որ մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում


18:19 , 12 դեկտեմբեր, 2013

Չափազանց ուշագրավ էր հետևել որպես դարի սենսացիա լուսաբանված Վլադիմիր Գասպարյանի բանավոր խոսքի մեջ տեղ գտած վրիպակը: Իհարկե, նույնիսկ ինֆուզորիայի ինտելեկտ ունեցողներին պարզ էր, որ դա զուտ վրիպակ էր (ըստ իս՝ պայմանավորված ոստիկանապետի զբաղվածության անմարդկային գրաֆիկով, որի ամենօրյա ականատեսն եմ լինում ես): Բայց դե պետք էր դատարկ տեղում սենսացիա ստեղծել: Ինչևէ, հետևելով տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին, այսօր կրկին համոզվեցի, որ մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում…: